Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն

Գեղամ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես մի հարց ունեմ. Հայաստանից Եվրոպա գնալիս ինձ հետ վերցրել եմ իմ նոթբուքը, որը գնել եմ ՀՀ-ից 2 տարի առաջ, հիմա այստեղից եթե մեկ այլ նոթբուք ևս գնեմ` անձնական օգտագործման նպատակով, արդյո՞ք վերադառնալու ժամանակ պետք է օդանավակայանում մաքսատուրք վճարել գնված համակարգչի համար (եթե 2 համակարգիչներն էլ ինձ մոտ են և ոչ թե ուղեբեռում):
Շնորհակալություն նախապես:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն

  1. Հարգելի Գեղամ, իմ կարծիքով` այո, կառաջանա մաքսավճարներ կատարելու անհրաժեշտություն համաձայն ՀՀ Մաքսային օրենսդրության հոդված 105: Խնդիր չի առաջանա, եթե նոթբուքներից մեկը իր հետ բերի այլ անձ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *