Արդյո՞ք կփոխհատուցեն զինվորականի բնակարանի վարձավճարը

Կարինե.

Բարև Ձեզ։ Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխայիս 2 տարին լրանում է 2021 թվականի հուլիսի 22-ին: Ես ցանկանում եմ երկարացնել ևս 1 տարով, ես զինվորական եմ և բնակվում եմ վարձով, այս դեպքում ինձ կփոխանցե՞ն վարձավճարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ըստ օրենքի այսպես է, կարծում եմ փոխհատուցումը կպահպանվի:
Կին զինծառայողին իր ցանկությամբ տրվում է երեխայի խնամքի համար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարին լրանալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, հերթական զինվորական կոչում շնորհելու (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածի), զինվորական ծառայությունից արձակվելիս դրամական օգնության չափը և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար:
5. Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով:
Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
Պայմանագրային զինծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս հաշվի են առնվում նաև նրա ընտանիքի հետևյալ անդամները.
1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:

Nerses

Դիմեք սոցիալական Ձեզ ավելի կոնկրետ կպատասխանեն:

Գայանե

Ըստ օրենքի պետք է վճարեն, ավելի հստակ կլինի, եթե դիմեք սոցիալական և Ձեզ կպատասխանեն։