Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից

Բաբկեն.

Հարգելի գործընկերներ,
Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով:
Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք համատիրությունն ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից

  1. Ոչ, համատիրությունը ազատված չէ e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից: Այն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, այսինքն՝ հանդիսանում է կազմակերպություն: Համատիրությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

  2. Համատիրությունը, ինչպես ցանկացած կազմակերպություն, իր հաշվարկային փաստաթղթերը պետք է դուրս գրի օրենքի սահմաններում նախատեսված e-invoicing էլեկտրոնային համակարգով։

  3. Եթե համատիրությունը Ձեզ վարձակալությամբ տվել է տարածք, ապա ամեն ամիս պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ վարձավճարի գծով e-invoicing համակարգով:

  4. Անչափ շնորհակալ եմ բոլորից ով արձագանքեց իմ հարցադրմանը, հաստատելով իմ համոզմունքը:
    Բաբկեն Բաղդասարյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *