Արդյո՞ք հաշվարկվում է գործատուի սոց. վճար

Անի.

Հարգելիներս, ինձ հետաքրքրում է շատ քննարկված վերջնահաշվարկը: Պարզ է` սոցի 3 տոկոս չի պավում, սակայն գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Միշտ հակասական կարծիքներ են լինում այս մասով: Խնդրում եմ օրենքի հղում տալ:

1 մեկնաբանություն - “Արդյո՞ք հաշվարկվում է գործատուի սոց. վճար

  1. Հարգելի Անի, նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում վերջնահաշվարկը: Այն չօգտագործված արձակուրդի փոխհատուցումն է + չվճարված աշխատավարձ: Չվճարված աշխատավարձի մասով պետք է որ պարզ լինի` հաշվարկում եք ինչպես սովորական աշխատավարձը, իսկ չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը հարկվում է միայն եկամտահարկով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *