Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:
Այո, և ներմուծման հայտարարության և մաքսայինի վիճակագրական հաշվետվության հիմքը պետք է լինի ինվոյսը:
15. Հայտարարագրի 10-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի գծով հարկման բազան, իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը (բացառությամբ Հայտարարագրի 10.1-րդ և 10.2-րդ կետերով նախատեսված աղյուսակներում լրացվող ապրանքների):
16. Հայտարարագրի 10.1-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են ներմուծվող այն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որոնց ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, իսկ 2-րդ սյունակում՝ այդ ապրանքների ԱԱՀ-ով հարկման բազան:
17. Հայտարարագրի 10.2-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում են ներմուծվող այն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, որոնց ներմուծման մասով կիրառվում է հաշվարկված ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգում, 2-րդ սյունակում՝ այդ ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազաները, 3-րդ սյունակում նշվում է վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները, իսկ «Ընդամենը» տողում յուրաքանչյուր սյունակում լրացված թվերի հանրագումարը:
Եթե տարբեր ժամանակահատվածներում են ներմուծվել՝ այո, առանձին:
Այո, պետք է հայտարարագրեք առանձին-առանձին։
Ինձ թվում է չպետք է առանձնացնել, նույն կոդի տակ են, ինչու՞ առանձին գրել, և հարկայինին ներկայացվող և վիճին ներկայացվող փաստաթղթերի մեջ պետք է գրել ընդհանրացված գումարը:
Այո, պետք է հայտարարագրում կատարեք առանձին-առանձին ըստ Ձեր ունեցած ինվոյսի: