Արդյո՞ք չաշխատող մայրերին տրամադրվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Դիանա.

Բարև Ձեզ: Ես չեմ աշխատում, ունեմ 3 երեխա, 3-րդս 2 ամսական է, ուզում եմ իմանալ ինձ մինչև 2 տարեկան նպաստ հասնու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու երկու տարբերակ կա: 1. Հանդիսանում եք վարձու գրանցված աշխատող ու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եք: 2. Հանդիսանում եք գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված եք գյուղական բնակավայրի հասցեով:
Բացի այս ունեք հնարավորություն ստանալու երեխայի ծննդյան միանվագ նպաստ երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Նաև Չաշխատող անձին մայրության նպաստ, որը նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

Գայանե

Քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26 500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53 000 դրամ:
Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։