Արդյո՞ք պետք է մաքսազերծել ապրանքը

Տիգրան.

Բարև Ձեզ:
Վերջերս ebay.com կայքից հեռախոս եմ գնել: Առաքման վճարի հետ միասին ընդհանուր գումարը կազմել է $ 213: Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, արդյո՞ք հեռախոսը պետք է մաքսազերծել, և եթե այո, մոտավորապես ինչքա՞ն գումար կգանձվի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք պետք է մաքսազերծել ապրանքը

  1. Կան ապրանքատեսակներ, որոնք պարտադիր մաքսազերծվում են: Մաքսազերծման արժեքը հնարավոր չի ասել, քանի որ այդ հեռախոսը պիտի գնահատվի և ըստ գնահատման արժեքի մաքսազեծվի:

    0
  2. Հարգելի Տիգրան,

    Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ կետի ֆիզիկական անձը իրավունք ունի 180 օրը մեկ ՀՀ ներմուծել 20կգ և 150 հազ. ՀՀ դրամը չգերազանցող ապրանք առանց մաքսազերծման:

    0
      1. Եթե առաքման վճարի հետ այդքան է կազմում, ուրեմն դուք գործ չունեք մաքսազերծման հետ:

        0
        1. Իսկ ինչպես իմանալ, 150000 դրամ գերազանցում է իմ ճամպրուկի պարունակությունը, թե ոչ: Ասենք, ես կարող եմ բերել նոթբուք, պլանշետ և հեռախոս: Բոլորը իմ և իմ ընտանիքի համար: Չէ՞ որ, միայն նոթբուքի գինը արդեն իսկ գերազանցում է 150000-ը: Այդպես ստացվում է, ճամփորդելիս, ոչ մի լուրջ տեխնիկա չենք կարող բերել մեր և մեր մտերիմների համար:

          0
          1. Եթե որպես ուղեկցող բեռ եք բերում, ապա կարող եք, իսկ եթե փոստով է գալիս, ապա ֆիզիկական անձիք մինչև 150 հազար դրամի մասով ոչինչ չեն անում, իսկ եթե ավելի շատ է գումարը, ապա պետք է տարբերության մասով մաքսազերծել, ընդ որում պետք է նշված ապրանքները ուղեկցող բեռի դեպքում գործարանային փաթեթավորում չունենան:

            0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *