Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Արման.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

  1. Ոչ, քանի որ այն ներկայացրել եք ամբողջ 2020-ի հաշվով, ներկայացրեք միայն գործունեությունը վերսկսելու դիմումը:

    0
  2. Ոչ, եթե հաշվետու տարվա համար ներկայացրել եք՝ էլ կարիք չկա ներկայացնելու: Ընդամենը գործունեությունը վերսկսելու մասին դիմում ուղարկեք:

    0
  3. Ոչ, անհրաժեշտություն չկա ներկայացնելու: ՀՀ ՀՕ-ով նույն հարկային տարվա ընթացքում կրկին ներկայացնելու պահանջ սահմանված է հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատերը տվյալ հարկային տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պարագայում:

    0
  4. Հարկման հատուկ համակարգերի հայտարարության կրկին ներկայացման պահանջ միևնույն հարկային տարվա ընթացքում առկա է միայն հարկային տարվա ընթացքում պետական հաշվառումից դուրս եկած անհատ ձեռնարկատիրոջ վերահաշվառվելու պարագայում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *