Արդյո՞ք սոց․ վճար վճարող աշխատողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ մի հարցում. միկրոձեռնարկատիրությամբ գործող կազմակերպության աշխատողի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ է փոխանցվում և 2.5% էլ նպատակային սոց․ վճար։ Ուզում եմ հասկանալ, եթե աշխատողի համար նպատակային սոց․ վճար է փոխանցվում, այդ դեպքում ինչու՞ աշխատանքային ստաժ չի համարվում։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյո՞ք սոց․ վճար վճարող աշխատողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ

  1. Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

  2. Հիմա ստաժ հասկացությունն այդքան էլ տեղին չէ: Կենսաթոշակը ձևավորվում է մեր կողմից վճարված սոցերի հաշվին, որին գումարվում է նաև կառավարության կողմից վճարվածը: Դուք վերջում կենսաթոշակ կունենաք:

    1. Հարգելիներս, այդքան էլ լավ չեմ պատկերացնում։ Այսինքն` ԱՁ-ն ում անունով որ բացված է և միկրոյի դաշտում է աշխատում ստաժ համարվելու է, իսկ աշխատողների համար ոչ։ ճի՞շտ հասկացա։

    2. Մարինե ջան, այո, կենսաթոշակը ձևավորվում է մեր կողմից վճարված սոցերի հաշվին, որին գումարվում է նաև կառավարության կողմից վճարվածը: Դուք վերջում կենսաթոշակ կունենաք, բայց ես տարիքային թոշակն էի ուզում հասկանալ։ Կուտակայինից՝ այո, կունենա, իսկ հիմնական թոշակի դեպքում ստաժ չի համարվում, չէ՞։

  3. Ա/Ձ-ի համար ստաժ չի համարվում միկրոբիզնեսի համակարգում գործելը, իսկ աշխատողինը համարվում է:

  4. Հոդված 29. Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները

    2) Անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

    Սա նշանակում է, որ աշխատողի համար այդ տարիները ստաժ է համարվում, իսկ միկրոձեռնարկատիրոջ համար՝ ոչ։

  5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների աշխատողների համար ստաժ հաշվարկվում է, քանի որ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված է բացառություն միայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *