Արդյո՞ք վերակազմակերպման դեպքում պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ

Մանե.

Բարև Ձեզ: Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք վերակազմակերպման դեպքում պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ

  1. Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, և այդ փոխանցվող գույքի գծով ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում:

  2. Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում կարիք չկա դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ պետք է կազմել փոխանցման ակտ ու բաժանիչ հաշվեկշիռ:

  3. Կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում կազմվում է փոխանցման ակտ կամ բաժանիչ հաշվեկշիռ, որոնք պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *