Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

  1. Հարգելի Արմինե, ճիշտ կլինի, որ գումարը սկզբում մուտք լինի դրամարկղ, հետո նոր դուրս գա որպես փոխառություն:

    0
  2. Հարգելի Ռոբերտ,
    Կազմակերպությունը կանխիկ գործառնություններ չի կատարում:
    Շնորհակալություն պատասխանելու համար:

    0
  3. Հարգելի Արմինե, տնօրենը չի կարող ընկերության հետ փոխառության պայմանագիր կնքել, քանի որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն` արգելվում է ներկայացուցչին ինքն իր նկատմամբ գործարք կնքել: Պայմանագիրը դատարանի կողմից անվավեր ճանաչելու ռիսկ կա:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *