Արդյո՞ք 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար է պահվել

Անի.

Բարև Ձեզ։ 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար պահվե՞լ է /օրենքի հղում կուղարկեք/, իսկ նոր 2021 թվականի փոփոխության նպաստներից պե՞տք է պահել։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

12 thoughts on “Արդյո՞ք 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար է պահվել

  1. Օրենքի հղում կուղարկե՞ք, եթե կա, ես նոր որոշումը arlis-ով նայեցի, այդպիսի ձևակերպում չգտա։

    1. Օրենքում հստակ չի գրված, որ միանգամից հասկացվի, այն որ գրված է աշխատավարձի ու այլ հավասարեցված վճարումներ բառերը, այդ կետում է:

        1. Նախկինում գրված էր աշխատավարձից, իսկ հիմա գրված է աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարումներ բառերը:

  2. 2020թ-ին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար չի պահվել։ 2021թ-ին պահվելու է։

  3. Բարև, Տիգրան: Կուղարկեք օրենքի հղում, որ նպաստից պահվում է դրոշմանիշայի վճար։

    1. Նայեք, Լիաննա, փոփոխված օրենքի այդ մասը.
      Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
      «5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
      ա. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,
      օրենքի 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա:

    2. Նախկինում սա էր հ.11 1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
      1) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց. և այլն,

  4. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարի մեջ մտնում է արձակուրդայինը և վերջնահաշվարկը: Պետք է պահել 2020 թվականին և՛ դրոշմանիշ, և՛ սոց. վճար, իսկ նպաստը ԱՎՈՒՄ չի որ պահես սոց. վճար կամ դրոշմանիշ:

    1. Անիմաստ բանավեճի չեմ մտնելու, հիմա ԱՎՈՒՄ հասկացություն չկա: Ես իմ գրածի պատասխանատուն եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *