Արդյոք պարտադի՞ր է հաշվապահ ունենալ

Ժաննա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել, արդյոք ՍՊԸ-ին պարտադիր է գրանցված հաշվապահ ունենալ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյոք պարտադի՞ր է հաշվապահ ունենալ

  1. Հարգելի Ժաննա,եթե Ձեր կազմակերպության ղեկավարը /տնօրենը/ կարող է իրականացնել գլծավոր հաշվապահի գործառույթները, ապա պարտադիր չէ ունենաք գլխավոր հաշվապահ: Այդ մասին հարող եք հարդալ “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում,որտեղ սահմանվում է.
    “Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում
    1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:
    2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
    – կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
    – կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
    – հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
    – անձամբ:
    3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`
    ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.
    բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը:”

    0
  2. Հարգելի Ժաննա ջան… հարցը ավելի քան հասկանալի էր:Կփորցեմ նույնքան հասկանալի պատասխանել:
    Եթե վերոհիշյալ կազմակերպությունը ցանկանում է ինչ-ինչ հարգելի ու հասկանալի պատճառներով մի քիչ հարկերից խուսափել,ուրեմն հաշվապահի փաստացի գոյությունը բոլորովինել պարտադիր ՉԷ …. նրան ստանզնված պարտականությունները կատարելու համար,տնօրենը ունի բավարար իրավասություններ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *