Արձակուրդայինի հաշվարկ

Նուշա.

Խնդրում եմ, ինձ ասեք, արձակուրդային հաշվելուց 3% սոց. վճար պահվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արձակուրդայինի հաշվարկ

  1. Այո, պահվում է: Արձակուրդայինը պետք է հարկել ինչպես աշխատավարձը, ուղղակի պետք է հաշվի առնել, որ եթե արձակուրդը 2 տարբեր ամիսների մեջ է, օրինակ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը, պետք է հաշվել, թե որ ամսվա եկամուտը ինչքան է կազմում, և առանձին-առանձին հարկել: Նայեք եկամտահարկի և սոցի հրահանգները, օրինակները այնտեղ կան:

    0
  2. Այո, եթե սովորական արձակուրդ է, ապա հաշվարկվում է ընդհանուր ձևով, այսինքն՝ սոց. 3%, սոց. գործատու և եկամտահարկ պահվում է, վճարվում է արձակուրդ գնալուց 3 օր առաջ: Իսկ եթե ՉՕԳՏԱԳՈՐԾԱԾ արձակուրդի փոխհատուցում է, ապա սոց. 3%, սոց. գործատու չի պահվում, եկամտահարկ պահվում է:

    0
  3. Խնդրում եմ, ասեք, իսկ ինչպե՞ս է հաշվարկվում միջին օրականը արձակուրդի և վերջնահաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *