Արտոնագրային վճարի վերաբերյալ

Վանա.

Հարգելի կոլեգաներ, նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Հարցս հետևյալն է, խոսակցություններ են հնչում 6 000 000 շրջանառությունը չգերազանցողների վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է վճարեն արտոնագրային վճար, փորձում եմ ինչ որ հիմնավորող կամ հաստատող բան գտնել, չի ստացվում, խնդրում եմ արձագանքել, եթե տեղեկացված եք: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արտոնագրային վճարի վերաբերյալ

  1. Բարև Ձեզ, Վանա։ Համաձայն Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքի, ֆիզ.անձի արտոնագրային վճար վճարող համարվելու համար՝
    1.տարեկան համախառն եկամուտը չպետք է գերազանցի 2500000 դրամը,
    2.նախորդ օրացուցային տարվա որևէ պահի դրությամբ չի հանդիսացել Ա/Ձ,
    3.չի օգտագործում այլ անձանց աշխատուժը կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական այլ անձանց վճարովի ծառայությունները (աշխատանքները)
    4.իրականացնում է գործունեություն, որը համապատասխանում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009թ.-ի փետրվարի 2-ի N 28-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում ընդգրկված գործունեության տեսակներից որևիցե մեկին։
    Այլ, ավելի նոր տեղեկություն, արտոնագրային վճարների մասին ես չունեմ։

    0
    1. Բարև ձեզ, կուզենայի իմանալ, արդյո՞ք կահույքի արտադրությունը կարող է համարվել ձեր նշած 4-րդ կետին համապատասխանող, եթե իմ տարեկան համախառն եկամուտը չի գերազանցում 2,5 միլիոն դրամը, երբևէ ԱՁ չեմ եղել և չունեմ ու չեմ նախատեսում ունենալ վարձու աշխատողներ: Շնորհակալություն:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *