Ա/Ձ-ի հաշվետվությունների վերաբերյալ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել Ա/Ձ-ի համար, եթե Ա/Ձ-ն 21.07.2020-ին փակել եմ: Աշխատող չեմ ունեցել, աշխատել եմ շրջհարկով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Armen Mkrtchyan

4 thoughts on “Ա/Ձ-ի հաշվետվությունների վերաբերյալ

  1. Բարև ձեզ, մինչև սեպտեմբերի 20-ը պետք է շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացրած լինեիք, տարեկան մինչև ապրիլի 15-ը պետք է ներկայցնեք 244 և 240 հաշվետվության ձևերր, և վճարեք տարեկան 12 000 դրոշմանիշային վճարը անկախ այն հանգամանքից, թե մեկ օր է Ա/Ձ-ն աշխատել, թե մեկ տարի:

  2. Ինչ է նշանակում փակել եմ, եթե լուծարել եք, ապա արդեն ուղարկած պիտի լինեիք տարեկան հաշվետվությունները, եթե դադար եք տվել, ապա հիմա պիտի տաք տարեկանը՝ մինչև ապրիլ։

  3. Դուք պետք է հանձնած լինեիք երրորդ եռամսյակի շրջհարկի հաշվետվություն և վճարեիք 7 000 դրամ դրոշմանիշային վճար։ Մինչև ապրիլի 15-ը Ա/Ձ-ի շահութահարկի տարեկան հաշվետվություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *