Գործատուն չի վճարել նպաստի գումարը

Տաթև.

Հարգելիներս, ես աշխատել եմ որպես գրանցված աշխատող 4 ամիս, հետո գնացել եմ դեկրետի: Գործատուս ասել էր, որ կստանամ դեկրետի գումարն այն ժամանակ, երբ պետությունը փոխհատուցի իրեն գումարը: Ես ստորագրեցի, որ ստացել եմ այդ գումարը իմ գործատուից, որպեսզի վերջինս ներկայացնի այդ փաստաթուղթը և ստանա գումարը, որից հետո ինձ կվճարի, սակայն 4 ամիս անց նա ինձ տեղեկացրեց, որ մերժվել է հարկայինի կողմից, քանի որ ես 4 ամիս եմ աշխատել: Ես չգիտեմ` արդյո՞ք պետությունը իրավունք ուներ մերժելու, և քանի որ արդեն ստորագրել եմ, որ այդ գումարը ինձ տվել է գործատուն, չգիտեմ` ում դիմեմ: Արդյո՞ք ինձ օրենքով չէր հասնում այդ գումարը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գործատուն չի վճարել նպաստի գումարը

  1. Պարտադիր հասնում է Ձեզ այդ գումարը: ՀՏ հնարավոր է 2-3 անգամ մերժի, բայց դա կապված չէ Ձեր ստաժի հետ, դա կարող է փաստաթղթերի սխալ լրացման պատճառով լինի, որը կարելի է ուղղված տանել:

    0
  2. Հարգելի Տաթև, գործատուն իրավունք չունի Ձեզ նման առաջարկություն անելու, Դուք պետք է ստորագրեք այն ժամանակ, երբ գումարը ստանաք, իսկ նպաստը պետք է վճարի գործատուն, այնուհետև նվազեցնի եկամտային հարկի գումարից, եթե Ձեր միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով նվազագույն աշխատավարձը, ու դա ընդանրապես կապ չունի` Դուք 1 ամիս էք աշխատաել, թե 4, Դուք նպաստ ստանալու իրավունք ունեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *