Գործունեության դադարեցում

Գոհար.

2010 թ-ի հունվար ամսից ՍՊԸ-ն ֆինանասական վատ վիճակի պատճառով դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասեք, ՏՀՏ-ին հաշվեկշիռ և ֆին. հաշվետվություն ներկայացնելու՞ եմ, թե՞ ոչ: Ոչ-ի դեպքում խնդրում եմ նշեք հիմնավորումը: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Գործունեության դադարեցում

  1. Անկախ ձեր գործունեությունը դադարեցրած լինելու հանգամանքից, չեք ներկայացնելու հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն: Ներկայացնելու եք միայն շահութահարկի հաշվարկ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվելու դեպքում` շահութահարկի պարզեցված հաշվարկ:
    Շահութահարկի 46-րդ հոդված/փոփոխված 08.12.2010/

    0
  2. Առաջարկում եմ կարդալ 30.09.2008թ-ի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիվ 9 պաշտոնական պարզաբանումը, մանրամասն գրված է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *