Գործունեության տեսակը փոխելու վերաբերյալ

Շահեն.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ հնարավոր է արդյոք Ա/Ձ-ով գործունեության տեսակը փոխել և դարձնել որպես ինքնազբաղված անձ։

Նախապես շնորհակալ եմ։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Գործունեության տեսակը փոխելու վերաբերյալ

  1. Ա/Ձ-ն հենց ինքնազբաղված անձ է, իսկ գործունեության հետ կապված՝ կարող է փոխել, օրինակ՝ մի դեպքում ծառայություն մատուցի, հետո, ասենք, առևտուր և այլն՝ շարունակելով մնալ ինքնազբաղված անձ:

    0
  2. Շահեն ջան, եթե արդեն ներկայացրել եք շրջ. հարկով աշխատելու հայտարարությունը, ապա փորձեք ինքներդ, փոխել չի լինում, ծրագիրը թույլ չի տալիս:

    0
  3. Ոչ, Դուք արդեն ներկայացրել եք դիմում որոշակի հարկատեսակով հարկվելու վերաբերյալ: Գործունեության տեսակը փոխել և որպես ինքնազբաղված անձ կարող եք դառնալ հաջորդ տարվա հունվարի 1-ից, եթե, իհարկե, հարկային օրենսգրքով նախատեսված սահմանափակման մեջ չեք հայտնվել:

    0
  4. Հարկային օրենսդրության մեջ ԱՁ-ն հիշատակվում է որպես ինքնազբաղված անձ: Գործունեության ոլորտի փոփոխությունից կարող է փոփոխվել հարկատեսակը, որով ԱՁ-ն հարկվում է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *