Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու համար

Ասյա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, ասեք՝ դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու հայտը ուղարկելուց հետո հարկայինից պե՞տք է գա ծանուցում, թե՞ ինքնաշխատ անցնում ենք էլեկտրոնայինի: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու համար

  1. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի (այսուհետ` գրանցման հայտ) տվյալները`
    1) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
    2) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը:
    Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգում (ծրագրում) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում (այսուհետ` դարան) ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկվում է ծանուցում գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին: Ուղարկված ծանուցումը հավաստում է, որ`
    1) գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը գրանցված է համակարգում.
    2) էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման պահից կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցված են համարվում բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *