Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

Արման.

Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

  1. Օրենքը ուժի մեջ է մտնելու 2014թ-ին ու լինելու է պարտադիր: Իսկ ինչ վերաբերում է կողմ կամ դեմ լինելուն, ապա մի կողմից սա կարելի է դիտարկել առավելություն, իսկ մեկ այլ կողմից՝ թերություն…

    0
  2. Ցանկության դեպքում հիմա էլ կարող եք վարել էլեկտրոնային եղանակով, միայն պետք է տվյալ ՏՀՏ-ին դիմել, որպեսզի ակտիվացնեն ձեր էլեկտրոնային դրամարկղի գիրքը…

    0
  3. Իսկ վարելու ձևը արդեն հայտնի՞ է: Ես, ճիշտն ասած, դեռ չեմ ուսումնասիրել և լրացնելու ձևի մասին տեղյակ չեմ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *