Դրամարկղի գրքի վերաբերյալ

Վահագ.

Դրամարկղի գրքում պարտադիր է արդյոք նշել թե ում է վճարվել կամ ում կողմից է վճարվել գումար: Օրինակ երբ կազմակերպության աշխատակիցը, կամ հենց Անհատ Ձեռնարկատերը դրամարկղից գումար է վերցնում ապրանք ձեռք բերելու համար, կամ հասույթը դրամարկղ մուտք անելու ժամանակ: (Մանրածախ առեվտուր)

Նախապես շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Դրամարկղի գրքի վերաբերյալ

  1. Հարգելի Վահագ,
    Այո, այդ դեպքում նշվում է, թե ումից է ստացվել գումարը (դմօ) և ում է տրվել (դեօ): Եթե նկատել եք, դրամարկղի գրքում այդ տողի վերևում նշված է` “Վճարողի կամ ստացողի անունը, ազգանունը”:

    0
  2. Շնորհակալ եմ
    Պարզապես այնտեղ գրված է նաեվ «եվ (կամ) բնութագիրը» եվ նաեվ հետաքրքիր էր դա դրամարկղի գրքի վարման խախտու՞մ է, եթե գրվում է միային վճարման բնույթը առանց անուն ազգանունի, բայց մուտքի եվ ելքի օրդերում իհարկե նշված է անուն ազգանունը:

    0
  3. Ես չեմ նշում գումար ստացողի կամ գումար մուտքագրող անձի անուն ազգանունը` առաջներդվելով (եվ (կամ) բնույթը) նշումով: Վահագ, բայց եթե խոսքը գնում է ա/ձ-ի դրամարկղի գրքի վարման մասին, ա/ձ այդ գիրքը չի վարում:

    0
  4. Շնորհակալություն կարծիքի համար, այսօր, մի այսպիսի կարծիք էլ ասացին, որ անուն չնշելը, ամբողջությամբ նորմալ անվանել ճիշտ չէ, բաից եթե ասենք որ թերի է դա էլ սխալ ասված կլինի:
    Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին որ ԱՁն դրամարկղի գիրք չի վարում, դա ճիշտ է, բայց հարկային տեսչությունը պատասխանում է, որ եթե ԱՁն ունի գրանցված աշխատողներ, ապա նա պետք է վարի դրամարկղի գիրք:

    0
  5. Հարգելի Վահագ,
    Թերևս նույն հարցը տարբեր հ/տ-ներում տարբեր պատասխանների է արժանանում, սակայն, որքանով ես տեղյակ եմ, Ա/Ձ միայն վարում է աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյան:

    0
  6. Լիովին համաձայն եմ Նարինեի հետ, օրինակ մեր ՏՀՏ(Էջմնիածին) – ում նման բան չկա, դա անօրինական պահանջ է:

    0
  7. Հովսեփ ջան, դա բանկն է տալիս, ամեն բանկ տարբեր բլանկներ ունի, դա դիմումի հետ տալիս ես ՏՀՏ: Իսկ եթե հենց ուղղակի ուզում ես տեսնես, պետք է կամ ՏՀՏ-ում ծանոթ գտնես,որ ցույց տան, կամ ել բանկում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *