Դրոշմանիշային վճարի հետ կապված

Արմեն.

Խնդրում եմ՝ պարզաբանել, արդյո՞ք զինվորների ապահովագրության հիմնադրամին Ա/Ձ-ի կողմից հարկման տարբեր բազաների դեպքում վճարվող գումարները 18 000, 36 000 կամ 66 000 դրամ ամսական են, թե՞ տարեկան պետք է վճարվեն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Դրոշմանիշային վճարի հետ կապված

  1. Ըստ օրենքի պետք է վճարել տարեկան, սակայն ամսվա հաշվով վճարելու առումով խնդիր չկա, կարևորը վերջում ճիշտ թիվը կազմի:

  2. Կարող եք ամսական վճարել, կարող եք տարեկան, հաշվի առեք, որ շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը, միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը, հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *