Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականին…

Ալբերտ.

2009 թվականի համար անձնական նվազեցումների ամսական գումարը սահմանվել էր 30 000 դրամ գումարի չափով: Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականի, ասենք՝ օգոստոսի 28-ին, ապա իրավունք ունի նա այդ, օգոստոս ամսվա համար նախատեսված անձնական նվազեցման գումարը եկամտահարկի տարեկան հաշվարկի մեջ հաշվարկել լրիվ չափով: Եթե ոչ, ապա խնդրում եմ պարզաբանել, թե տվյալ դեպքում ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի անձնական նվազեցման գումարը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականին…

  1. ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի 52-րդ կետում նշվում է եկամուտների ստացման ամիսների քանակը,ուստի Ձեր կողմից նշված օգոստոս ամսին եթե ԱՁ ստացել է եկամուտ,ապա այն կհաշվառվի,եթե չի ստացել եկամուտ,ապա`ոչ:

    0
  2. Թեմուր, ոնց որ ճիշտ չեք հասկացել 52 կետի պարզաբանումը:Ավելի լավ պատկերացնելու համար 52 կետում նշվող մեծությունը, խորհուրդ կտամ ընթերցել “Հարկային տեղեկատու” ՓԲԸ-ի 2009 թվականին հրատարակված տեղեկագրի 8-րդ բաժնի Օրինակ 21-ը:

    0
  3. Ալբերտ,չեմ առարկում,բայց միաժամանակ նայիր թիվ 02/456 հրահանգի չորորդ բաժնի 17 կետը և,որ հաշվարկի 52-րդ կետի լրացման պարզաբանումը տրված է կառ. 1038 որոշումով,իսկ կառ.որոշումները առավելություն ունի գերատեսչության հրահանգների հանդեպ:Սա իմ կարծիքն է,Ձեզ չեմ առարկում և ցանկանում եմ հաջողություն….

    0
  4. Թեմուր բարև Ձեզ: Չեմ կարողանում գտնել Ձեր նշած 02/456 հրահանգը:Եթե հնարավորա ուղարկեք այն swimmer_7979շնիկmail.ru էլեկտրոնային հասցեին:Համաձայնեմ, որ կառավարության որոշումները առավելություն ունի գերատեսչության հրահանգների հանդեպ, սակայն ՀՀ Հարկերի Մասին Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում ասվումա, որ նման դեպքերում, հարկման նպատակով կիրառվող դրույթները, կիրառում են հարկ վճարողի օգտին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *