Եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք

Աննա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում . եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք ամեն ամիս վճարում է գւոմար վարձակալին համաձայն պայմանագրի,ապա եկամտահարկի հաշվետվության մեջ ներառվում է այդ կատարված ծախսի մասին ինչպես նաև հարկի գումարը 10 տոկոսի չափով: Բյուջե ո՞վ պետք է վճարի հարկը Ա/Ձ-ն, թե վարձակալը:Պայմանագրում նման կետ չկա…

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Աննա ջան Ա/Ձ-ն վարձավճարի գումար իր մոտ հաշվառում է որպես ծախս, իսկ այդ վարձավճարը վերցնողը /վարձատուն/ պետք է վճարի եկամտահարկ:

Արսեն

Հարգելի Աննա Ա/Ձ-եռամսյակային եկամտահարկի հաշվետվությունների մեջ պետք է ներառի իր կողմից վարձակալված տարածքի գումարի չափով:
Իսկ եթե Ա/Ձ-ն վարձակալությամբ է վերձրել ֆիզիկական անիձից ապա համաձայն եկամտահարկի մասին օրենքի պարտավորվում եք որպես հարկային գործակալ գանձել եկամտահարկը և փոխանցել պետբյուջե:

Հովհաննես

Հարգելի Աննա Ձեր հարցից ես չհասկացա ով է Վարձատուն,ով Վարձակալը:
Փորձեմ` այսպես պատասխանել
Եթե ԱՁ-ն ֆիզիկական անձից /վարձատուից/ տարածք է վարձակալել ,այդ դեպքում վճարման ենթակա վարձավճարից ԱՁ-ն,պահում է 10% որպես եկամտահարկ և վճարում է բյուջե:
օր եթե ամսական վարձավճարը 100000 դրամ է,10000 պահում է հարկ,90000 հազարը վճարու է վարձատուին:

Հայկ

Հարգելի Աննա, եթե Դուք ունեք վարձակալած տարածք, այսինքն տարածք եք վերցրել վարձով, ապա վարձակալը Դուք եք, գործարքի մյուս կողմը վարձատուն է: Ամեն դեպքում, հարկը հաշվարկում և վճարում է գործարքի իրավաբանական կողմը, մասնակիցը կամ Ա/Ձ-ն, եթե գործարքի մյուս կողմը ֆիզ. անձ է` սովորական քաղաքացի: Եթե ձեր պայմանագրի մյուս կողմը սովորական ֆիզ. անձ է, ապա Դուք եք հարկը վճարում:

Albert

Բարև Ձեզ, Աննա։ Եթե Ա/Ձ-ն ներկայացնում է եկամտահարկի հաշվետվություն, որտեղ ներառված է այդ ծախսը և նրան համապատասխան եկամտահարկի գումարը, ապա վճարում է եկամտահարկը՝ Ա/Ձ-ն։ Եթե եկամտահարկի 10 տոկոսը նշած չլինեիք այդ հաշվարկում, կարողեր Ա/Ձ-ն չմուծել։ Քանի որ, եթե նշվումա այդ 10 տոկոսը, ապա ստացվումա, որ Ա/Ձ-ն այդ գործարքում հանդիսացելա հարկային գործակալ և կատարել է եկամտահարկի գումարի պահում, որի հետևանքով պարտավոր է այդ գումարը փոխանցել բյուջե ։

Աննա

Շնորհակալություն բոլորին… Հարգելի կոլեգաներ ասեմ ինչումն է կայանում իմ խնդիրը այո ես եկամտահարկի հաշվետվությունում դա ներառել եմ բայց Ա/Ձ-ն հրաժարվում է վճարել այդ գումարը պատճառաբանելով որ եկամուտը հանդիսանում է վարձատինը հետևաբար հարկն էլ պետք է վճարի նա: Ինչ խորհուրդ կարող եք տալ ինչպես վարվեմ…միգուցե տամ ճշտված հաշվետվություն և այդ ծախսը բացարձակ չներառեմ միթե դա կլինի ճիշտ? Գիտեմ նաև այսպիսի տարբերակ եթե համաձայն կնքված պայմանագրի վարձակալը ներկայացնի հայտարարագիր հարկայինին և վճարի հարկը դա կլինի լուծում?

Հովհաննես

Հարգելի Աննա կներեք բայց ես կհասկացա Դուք որպես ԱՁ-էք,թե Ֆիզիկական անձ,Վարձատու թե վարձակալ,խնդրում եմ խնդիրը ներկայացրեք պարզ,որ կարողանանք օգնել Ձեզ:

Արսեն

Աննա ջան մի կողից Ա/Ձ-ն ճիշտ է ասում համաձայն եկամտահարկի մասին օրենքի դուք պատավոր եք այդ եկամտահարկի գումարը գանձել վարձատուից.
օրինակ . վարձավճարը կազմում է 50.0 դուք իրեն առձեռն վճարում եք 45.0 իսկ այսպես ասծ գործարար շջանակներում այդ ձևը չի գործում անձամբ իմ պռակտիկայում միշտ վարձավճարը ինչքան կազմել է այդքան վճարել ենք

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 20. Հարկը պահելը հարկային գործակալի կողմից
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
ա) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները և Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման վկայականի համարը.
գ) ֆիզիկական անձին վճարվում է սույն օրենքի 6 հոդվածի «ե» և «զ» ենթակետով սահմանված եկամուտներ.
դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց:
Հոդված 21. Հարկային գործակալի կողմից վճարված (վճարվող) եկամուտներից հարկի գումարը որոշելը
1. «Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով

Արծրուն

Աննա մի տվեք ճշտված հաշվետվություն…դա հարկայինի կողմից կդիտվի տրված եկամուտների թաքցնում…իսկ բացահայտելը հարկայինի համար հեշտ կլինի, քանի որ ենթադրում եմ, որ ՀԴՄ-ի գրանցման համար դուք հարկային ներկայացրել եք այդ պայմանագիրի պատճեն…ուղակի Ա/Ձ վարձավճարի մուծման պահին պիտի 10% պահի..դուք երևի ֆիզ. անձին պիտի բացատրեք, ոչ թե Ա/Ձ-ին, որ վարձավճարը լրիվ կպահանջի..

Հերմինե

Գիտեք ինչ, ֆիզ. անձին քիչ է հետաքրքրում թե ա/ձ-ն որպես հարկային գործակալ ինչ պարտավորություն ունի հարկայինի առաջ: Նա իր տարածքը տալիս է վարձով իքս դրամով ու վերջ, կարծում եմ դժվար կլնի վարձավճարից եկամտահարկ պահել
Ուղղակի պետք էր պայմանագրի մեջ եկամտահարկի գումարը մտցնել վարձավճարի գումարի մեջ (նախօրոք պայմանավորված գնին ավելացնել) այնպես, որ հարկի պահումից հետո ստացվեր էդ իքս գումարը 😉
Կարճ ասած վճարում է անհատ ձեռնարկատերը

Աննա

Հարգելի կոլեգաներ փաստորեն կարծում եք որ չարժե տալ եկամտահարկի ճշտված հածվետվություն? Եվ որ 10 տոկոս հարկը կպահանջվի ֆիզ.անձից? Հարգելի հերմինե իսկ եթե անհատ ձեռնարկատերը հրաժարվում է և չի պատրաստվում աըդ հարկը վճարել?

Հերմինե

Հարգելի Աննա
Ինչ է նշանակում հրաժարվում է…….
Եթե դուք նրա հաշվապահն եք, բացատրեք նրան, որ ինքը հարկային գործակալ է, ունի պարտավորություն ֆիզ անձին եկամուտ վճարելիս, եկամտահարկ պահել նրանից և վճարել պետական բյուջե: Չի ուզում վճարել թող չվճարի, ի վերջո տուժերն էլ հետը կվճարի, երբ որ պահանջեն:
Իսկ եթե նա համաձայն է, որ վարձավճարը հաշվետվության մեջ չերևա, ուրեմն ճշտված հաշվետվություն տվեք և հանեք, բացատրելով, որ սխալ է դա
չէ որ ինքն ա էդ հաշվետվության տակ ստորագրում ու պատասխան տվողն էլ ինքն է

Աննա

Շնորհակալություն խորհուրդների համար….