Եթե դեղատանը առկա է ժամկետանց դեղորայք

Դեղատանը, եթե առկա է ժամկետանց դեղորայք, որը ըստ կարգի ոչնչացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից ոչնչացվում է, որի համար դուրս է գրում հաշիվ, ստորագրում է ակտ դեղերի անվանցանկով, հարկային առումով որևէ՞ անելիք կա, թե՞ պետք է բազայից դուրս գրվի համապատասխան ակտի։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Եթե դեղատանը առկա է ժամկետանց դեղորայք

  1. ՀՕ Հոդված 122. Կորուստները
    3․Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

    0
      1. Եթե առկա է ոչնչացնող կազմակերպության ակտը, մնացորդի ստուգման ժամանակ դա հիմք կարո՞ղ է լինել, որ այդ դեղորայքը մնացորդում չհաշվեն, և դրա չափով հարկային պարտավորություն կա՞:

        0
  2. Իսկ հաշվետվություններում որևէ՞ կերպ արտացոլվում է որպեսզի մնացորդից հանվի, թե՞ դա պետք է կատարվի, երբ գան ստուգման ակտը ներկայացնեմ:

    0
    1. Հաշվետվություններում որևէ կերպ չի արտացոլվում: Կարտացոլվեր, եթե շահութահարկով աշխատեիք: Նորմալ է, դա էլ է հիմք ներկայացնելու համար, որ ապրանքային մնացորդը պակասել է հիմնավոր պատճառով:

      0
  3. Ժամկետանց դեղորայքի ոչնչացման ակտը հիմք է այն ծախս ճանաչելու և մնացորդից հանելու համար։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *