Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

  1. Բյուջեի հետ ունեցած պարտավորությունների ստուգում չի լինելու, բայց օրինակ չգրանցված աշխատողի, դրամարկղի, ապրանքներ ուղեկցող փաստաթղթերի, ՀԴՄ, եթե ունեք, ստուգում կարող է իրականացվել:

    0
  2. Այդ ստուգումները սոսկ պլանային ստուգումներ են! Կարող են նույնիսկ ստուգում բացել, եթե օպերատիվ տեղեկություն է ստացվել հարկերը թաքցնելու վերաբերյալ! և կազմակերպությունը հայտնվել է բարձր ռիսկային գործունեության ցանկում։ Եվ կարող է լինել այնպես, որ այդ ցանկում ընդգրկված կազմակերպությունը այդ տարում չստուգեն! Դա ուղղակի լրացուցիչ ինֆորմացիա է կազմակերպություններին թղթաբանությունը դասավորելու համար! Իսկ եթե զուտ իմ անձնական կարծիքը, ապա ասեմ՝ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, այստեղ ամեն ինչ հնարավոր է!!

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *