Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել

Արմինե.

Բարև ձեզ:

Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել, կարելի՞ է արդյոք հրամանը կցել անձնական գործին և չմտցնել հրամանագիրք:

Կիսվել՝

8 մեկնաբանություն - “Եթե հրամանագրքի մեջ մեկ հրաման բաց է թողնվել

  1. Հրամանը համարվում է անհատական իրավական ակտ, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, իմ տեղեկություններով, իրավական ակտերը գրանցվում են ժամանակագրական հերթականությամբ և համարակալմամբ:

  2. Հիմքը հրամանագիրքն է, չեն կարող: Թող հրամանը գրեն կամ ուշացումով կամ արձանագրություն կազմեն ու կցեն հրամանագրքին, մի հատ էլ հրաման գրեն, որ «այսինչ ամսաթվով գրել հրաման x/1-ը», և գրեն հրաման:

  3. Նման բան չի կարող արվել, դա օրենքի խիստ խախտում է։ Թող արձանագրեն փաստը՝ նշելով պատճառը, այնուհետև հրամանագրքում հերթական թվով գրառում անեն՝ կցելով արձանագրությունը:

  4. Ինչու հրամանագիրք վարելը պարտադի՞ր է: Ինչքան գիտեմ՝ այդ պահանջը վաղուց վերացել է:

    1. Ուշացումով չի ստացվի գրել, որովհետև ամսաթվով և հերթական համարով է գրանցվում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *