Եկամտահարկի և սոց. վճարների հաշվետվության լրացման վերաբերյալ

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մարդը նույն կազմակերպությունում աշխատել է 1 դրույք այլ հաստիքով և կես դրույք այլ հաստիքով, օրենքով դրա իրավունքը նա ունի, բայց եկամտահարկի և սոցապի հաշվետվություններում նույն մարդը պե՞տք է համարվի 2 աշխատող, թե՞ ոչ, որովհետև նրա համար հաշվարկվել է 2 տարբեր աշխատավարձ:

Եվ մեկ ուրիշ հարց` մարդը օրինակ իր մեկ անգամյա ծառայության դիմաց ստացել է հոնորար և այդ հոնորարից հաշվարկվել ու պահվել է եկամտահարկ, նրա համար գործատուի սոցապ չի հաշվարկվել ու վճարվել, դա ճի՞շտ է և պե՞տք է արդյոք ոսցապի հաշվետվության մեջ դա երևա, եկամտահարկի հաշվետվության մեջ կարծում եմ պետք է երևա, խոսքս անցած տարվա մասին է:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Եկամտահարկի և սոց. վճարների հաշվետվության լրացման վերաբերյալ

  1. Հարգելի Մարինե, ես 2-րդ հարցիդ կպատասխանեմ` ծառայության դիմաց վարձատրություն տալիս կնքում ես քաղ. իրավական պայմանագիր, վճարն էլ կատարվում է նույն աշխ. պայմանագրի նման, միայն 3 տոկոսը չես պահում անձից, գործատուի սոց. վճարում ես: Իսկ հաշվետվությունների մեջ արտացոլում ես այլ աշխատանքի վարձատրություն տողով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *