ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս (ապրանքը սահմանից տեղափոխվում է ուղիղ իրացնող խանութ) հաշվարկային փաստաթղթեր բաժնից “Ապրանքների տեղափոխման էլեկտրոնային փաստաթուղթ” դու՞րս է գրվում, թե՞ ոչ։ Եթե այո, խնդրում եմ օրենսդրական ակտի հղումը կատարեք։ Կանխավ շնորհակալություն:

1 մեկնաբանություն - “ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս

  1. Հարգելի Հասմիկ, ծանոթացեք “Հարկերի մասին” ՀՀ օրենքի հավելված 4-ի 3-րդ կետին.

    3) հարկ վճարողի կողմից ապրանքը (բացառությամբ ձեռք բերված և տեղափոխվող ապրանքի) ուղեկցվում է ապրանքի տեղափոխումը հավաստող սահմանված կարգով դուրս գրված համապատասխան ապրանքագրերով, բեռնագրերով և բեռնառաքման փաստաթղթերով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ մաքսային համապատասխան (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր) փաստաթղթերով (այսուհետ՝ ապրանքագիր):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *