Երեխայի խնամքի նպաստ

Մելինե.

Բարև ձեզ: Ես արդեն մոտ 5 ամիս է ստանում եմ 18 000 դրամ երեխայի խնամքի նպաստը: Հիմա մյուս ամիս անհրաժե՞շտ է նորից թղթեր տանել սոցապ մյուս տարի նպաստ ստանալու համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Երեխայի խնամքի նպաստ

  1. Այո, այդպես է, Մելինե: Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը, և վճարումը շարունակվում է հաջորդ տարի, եթե ծնողը մինչև ընթացիկ տարվա վերջը կրկին ներկայացնում է նախատեսված տեղեկանքները:

    0
  2. Հարգելի Մելինե և Թագուհի, գրեք խնդրեմ, թե ինչ տեղեկանքներ է անհրաժեշտ ներկայացնել վերը նշված նպաստը ստանալու համար:

    0
  3. Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար պետք են.
    1. երեխայի մոր անձնագրի և սոցիալական քարտի պատճեները
    2. երեխայի ծննդյան վկայականի և սոց. քարտի պատճեները
    3. տեղեկանք գործատուից` երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին, հրամանի համարը, ամսաթիվը, խնամքի արձակուրդում գտնվելու ժամկետը՝ ամսաթվերով,
    Հաջորդ տարվա համար միայն տեղեկանք գործատուից՝ հունվար ամսին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *