Զրոյական հաշվետվություն

Թերեզա.

Բարև բոլորին: Եթե իմ եռամսյակային հաշվետվությունը զրոյական է, ես կարո՞ղ եմ այն չներկայացնել հարկային:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Զրոյական հաշվետվություն

  1. Եթե չկա դադարեցման դիմում, ապա հաշվետվությունը, թեկուզ զրոյական շրջանառությամբ, պետք է ներկայացնել:

    0
  2. Ավելի ճիշտ՝ նայած, թե ինչ հաշվետվության մասին է խոսքը, սոց. և եկամտահարկ պետք չէ:

    0
  3. Բարև Ձեզ, Թեմուր։ Իսկ եթե դադարեցման դիմում չեմ ներկայացրել, սակայն եկամտահարկի եռամսյակային հաշվետվությունս զրոյական է, կարո՞ղ եք նշել այն իրավական հիմքը, որի հիման վրա առաջանում է անհրաժեշտություն ներկայացնելու եկամտահարկի եռամսյակային զրոյական հաշվետվություն։

    0
  4. Հարգելի Ալբերտ, իհարկե չեմ կարող ցույց տալ այդ իրավական հիմքը, քանի որ այն պարզապես գոյություն չունի, և ես էլ դրա մասին ոչինչ չեմ գրել: Եթե նորից վեր նայեք և կարդաք իմ գրածը, կտեսնեք, որ ես նշել եմ «շրջանառություն» բառը, որը, այսպես թե այնպես, ոչ եկամտահարկին և ոչ էլ սոց. հատկացումներին չի կարող վերաբերել: Իսկ Ձեր 1-ին պատասխան-հարցի հետ համաձայն եմ, դա տեղին հարց է:

    0
  5. Բարև բոլորին:
    Հաշվետվությունները ներկայացնելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» հրահանգի 28, 29 կետերում:
    Օրինակ՝ «29.2. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատերի գործունեության դադարեցման) դեպքում տեղեկությունները հարկային մարմիններին ներկայացվում են կազմակերպության (անհատ ձեռնարկատերի) կողմից լուծարման (գործունեության դադարեցման) մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում»:
    «28. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնել սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված (հաշվարկված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին նշված հաշվարկը չեն ներկայացնում, եթե հաշվետու եռամսյակում իրենց կողմից ֆիզիկական անձանց եկամուտներ չեն վճարվել և չունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող»:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *