Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու վերաբերյալ

Arsine.

1. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2016թ-ից հաշիվ-ապրանքագրերը պետք է դուրս գրի էլեկտրոնային եղանակով: Կազմակերպության կողմից ստացված հարկային հաշիվները ստորագրվում են: Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար պետք է ակտիվացվի ստորագրությունը, թե՞ այն արդեն իսկ ակտիվ է ստորագրում է ստացված հաշիվները:

2. Կազմակերպությունը նաև մատուցում է ծառայություններ, սակայն ծառայությունների դուրս գրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա: Ինչպե՞ս պետք է վարվել նման պարագայում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու վերաբերյալ

  1. Արսինե,

    1. Պետք է փորձեք ստորագրել, եթե չստորագրվի, ուրեմն պետք է գնալ ՀՏ և ստորագրության ակտիվացման դիմում գրել:

    2. Քանի դեռ ծառայությունների էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա, թեժ գծից պատասխանում են, որ պետք է առայժմ դուրս գրել ապրանքների հաշիվ- ապրանքագիր՝ դրանում նշելով ծառայության անվանումը:

    0
  2. Մեզ մոտել է առաջացել նման խնդիր: Մոտեցեք հարկային, դիմում գրեք, ու տեղում ակտիվացնում են Ձեր ստորագրությունը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *