Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին

  1. Աստղիկ ինչքան հիշում եմ էլեկտրոնային հաշվետվությունների մեջ չկան սոցապին վերաբերվող ձեր նշված հաշվետվությունների ձևերը, այսինքն պետք է տանել սոցապ և հանձնել:

    0
  2. Հարգելի Արթուր ճիշտն ասած ինչ-որ բան գիտեմ դրա մասին, բայց հիմնավորված չգիտեմ: Ինչքան գիտեմ դա ծրագիրն է և օգտագործվում է 100 աշխատող ունեցող կազմակերպությունների համար, սակայն ինձ հետաքրքրում էր դրա հիմքերը` այս թեմայի շուրջ կառավարության որոշում, հրահանգ , էլ.կայքեր և այլն : Խնդրում եմ ինչ-որ նորություն ունենալու դեպքում արձագանքել: Ինձ թվում է բոլորին էլ դա պետք կլինի:
    Շնորհակալություն.

    0
  3. Աստղիկ մենք այդքան շատ աշխատող չունենք, բայց հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային տարբերակով, այնտեղ սոցապին ներկայացվող հաշվետվություններից միայն ամսեկանն ու եռամսյակայինն են: Օրենքը չգտա բայց մեր օրինակում էլեկտրոնայինով ուղարկող դարձանք շրջանառությունից ելնելով և որ աշխատում ենք ԱԱՀ-ով:

    0
  4. Աստղիկ ջան Սոցապին ներկայացվող անհատական հայտերի համար գոյություն ունի հատուկ ծրագիր, որն օգտագործվում է 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար:Մեր Սոցապ բաժնում /Աբովյան քաղաքի/ այդ ծրագիրը տրամադրում են: Մանրամասների համար կարող եք այցելել Աբովյանի Սոց բաժին:

    0
  5. րթուր իմ կարծիքով Աստղիկը նկատի ունի ՍԱՏԲ ներկայացվող հաշվետվությունները
    Ձև 1, Ձև 10, և այլն
    Նա ճիշտ է, շատ աշխատող ունեցողներին տալիս են իրենց ծրագրից. Տվյալները մուտքագրում են ու էլ. կրիչով ներկայացնում են ՍԱՏԲ, բայց տպագրածն էլ է ներկայացվում: Ես էլ հիմնավորված չգիտեմ………… ուղղակի տեսել եմ տարածքային կենտրոնում համալսարանի աշխատակից էր այդ ձևով ներկայացրել
    Իմ կարծիքվ օրենքի պահանջ չկա, ուղղակի իրենց աշխատանքն են հեշտացնում` գործը հանձնարարելով ապահովադրին 😉

    0
  6. Դա Պառնաս ծրագիրն է,տրվում է տարածքային ՍԱՏԿ-ին դիմում գրելուց հետո: Բայց բացի էլ. եղանակով ֆայլն ուղարկելուց, թղթապանակն էլ հայտի կամ հաշվետվության պետք է տանել ՍԱՏԿ ժամկետից չուշանալով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *