Ընթացիկ անհատական հաշվետվության վերաբերյալ

Սասուն.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պարզաբանել հետևյալը.

Գործատուները սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն են ներկայացնում ընթացիկ անհատական հաշվետվությունները տարեկան մեկ անգամ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
1. Այսինքն՝ ապրիլի 1-ը ներառյա՞լ, թե՞ ոչ:
2. Ապրիլի 1-ին ներկայացրած հաշվետվության համար վարչական կտա՞ն, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ կլինեմ մեկնաբանությունների համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ընթացիկ անհատական հաշվետվության վերաբերյալ

  1. Հարգելի Սասուն, օրենքում գրված է, որ մինչև ապրիլի 1-ը, սակայն ոչ մերառյալ: Սոց. ապ.-ում նույնպես զգուշացնում էին, որ ապրիլի 1-ին ներկայացնելու դեպքում վարչական տուգանք է նշանակվելու:

    0
  2. Հարգելի Սասուն, տվյալ հաշվետվության վերջնաժամկետը մարտի 31-ն է, հետևաբար դուք այն ներակայացնելու եք ուշացումով, և կարող են տալ վարչական …

    0
  3. Հարգելի Սասուն, օրենքում նշված է մինչև ապրիլի 1-ը, դա նշանակում է, որ վերջնաժամկետը մարտի 31 է: Ցավոք` կստանաք վարչական:

    0
  4. Այս տարի է, որ ներառյալ բառը օրենքներում ավելացրել են, օրինակ, շահութահարկի օրենքում, սակայն անցած տարիներում ապրիլի 15-ին ներառյալ հանձնված հաշվետվության համար վարչական չի եղել, փաստորեն անալոգիան չի անցնում:

    0
  5. Սասուն ջան, մինչև բառը դա նշանակում է մինչ այդ օրը և այդ օրը, այսինքն մինչև ապրիլի 1 դա ներառվում է ապրիլի 1ը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *