Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող

ArGalstyan.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Խնդրում եմ գրել` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

3 մեկնաբանություն - “Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող

  1. Ամեն տարի մինչև փետրվարի 20 պետք է համապատասխան հարկային տեսչություն ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն, յուրաքանչյուր եռմսյակ կատարել կանխավճարային վճարումներ՝ հիմնվելով նխորդ տարվա շրջանառության արդյունքների վրա: Տարվա վերջին մինչև հաջորդ տարվա փետրվարի 20 անհրաժեշտ է ներկայացնել արդեն հաշվետու տարվա շրջանառության հարկի հաշվետվություն: Եթե կազմակերպությունն ունի վարձու աշխատողներ, ներկայացնում է նաև եկամտային հարկի հաշվետվություն, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր համարվող անձի համար տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն` ամսեկան վճարելով 5 000 դրամ եկամտային հարկ:

  2. Շրջանառության հարկի կանխավճարային վճարումներ օրենքով սահմանված չէ: Յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկ-հաշվետվություն, և դրան համապատասխան կատարել առաջացած շրջանառության հարկի վճարում` նույնպես մինչև ամսվա 20-ը: Շրջանառության հարկի տարեկան հաշվետվություն չի ներկայացվում, և նման ձև գոյություն չունի:

    Իսկ մնացած մասով Արմինեի ներկայացրածը ճիշտ է, ավելացնեմ, որ եթե կազմակերպությունը ԱՁ է, ապա պետք է պարզել` արդյո՞ք հանդիսանում եք սոցիալական վճար վճարող: Եթե այո, պետք է կատարեք նաև ամսական 5 000 դրամ սոցիալական վճարի վճարում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *