Ի՞նչ է անհրաժեշտ հարկային գործակալ հանդիսանալու համար

Անի.

Հարկային գործակալ հանդիսանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ի՞նչ է անհրաժեշտ հարկային գործակալ հանդիսանալու համար

  1. Ի՞նչ նկատի ունեք: Հարկային գործակալ հանդիսանում եք աշխատակիցներին աշխատավարձ վճարելուց, ֆիզ. անձից գույք ձեռք բերելուց, մի խոսքով՝ ֆիզ. անձի հետ գործարք կատարելուց, իր փոխարեն հարկը վճարում է հարկային գործակալը:

    1. Նորաբաց վարսավիրանոց է կարո՞ղ եմ ես հարկային գործակալ հանդիսանալ: Նշեմ, որ քոլեջի ավարտական եմ՝ հաշվապահական հաշվառում բաժնի։

      1. Եթե կան վարձու գրանցված աշխատողներ, ապա ըստ օրենքի դուք անկախ սուբյեկտի կարգավիճակից Ա/Ձ թե այլ, նրանց աշխատակիցների աշխատավարձից պահումների գծով, ֆիզ. անձից գույք ձեռք բերելուց, հանդիսանում եք հարկային գործակալ, ընդ որում վարսավիրանոցները կարող են գործել թե՛ միկրոբիզնեսի, թե՛ շրջհարկի համակարգում:

      2. Անի ջան, պետք է գրանցվես հարկայինում որպես ԱՁ, ունենաս ՀԴՄ, տաս միկրոյի հայտարարություն, եթե ունենաս աշխատողներ, իրենց գրանցես հայտերով, իրենց վճարես աշխատավարձ, ամեն մեկի համար վճարես 5 000 դրամ եկամտային և սոց. վճարներ և ներկայացնես եկամտային հարկի ամսական հաշվետվություններ:

  2. Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *