Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող իրավաբանական անձը

Անահիտ.

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող իրավաբանական անձը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող իրավաբանական անձը

    1. Բարև Ձեզ: Կներեք, եթե ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող կազմակերպություն ենք և աշխատում ենք շրջանառության հարկով, ապա պետք է տարեկան 201 ձև չէ՞ հանձնել, բացի եկամտայինից /ամեն ամիս/ և շրջհարկից /եռամսյակային/: Կանխավ շնորհակալ եմ:

      1. Այո, մինչև փետրվարի 20-ը պետք է տարեկան 201 ձևը հանձնել, որը շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունն է: Իսկ գիտեք, որ Ձեր եկամտային հարկի պահումը սովորականից տարբերվում է:

        1. Այո, իհարկե, 10 % է եկամտաին հարկը: Կներեք, որ չարաշահում եմ ձեր ժամանակը, բայց որ խնդրեմ չեք ասի ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարեկան, բացի ամենամսյա ԱԱՀ-ի և եկամտաինից:

          1. Շահութահարկի հաշվետվություն, եթե իրավաբանական անձ է, նաև եթե ֆիզ. անձանց պասիվ ոչ աշխատավարձային եկամուտներ վճարել է, ԱԱՀ հայտարարությունն էլ դե կա:

    2. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով։ Նոր ստացել ե ՏՏ ոլլորտի հավաստագիր։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջհարկի հաշվետվությունից և եկ. հարկի հաշվետվությունից բացի ուրիշ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ են ավելանում: Եվ եկամտային հարկի պահումը սովորականից ինչո՞վ է տարբերվում:

      1. ՏՏ ոլորտի հավաստագիր ունեցող կազմակերպությունները եկամտային հարկի ու շահութահարկի առումով մինչև 2022թ, ունեն հարկային արտոնություններ։ Եկամտային հարկը օրինակ 10 տոկոս է պահվում, իսկ հիմա այն մյուսների համար 22 տոկոս է: Շահութահարկի մասով եկամուտ չեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները: Հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը: Այսինքն հավաստագիր ունեցող կազմակերպությանը ավելի ձեռնտու է գործել ԱԱՀ ու շահութահարկի դաշտում:

  1. Նախ պետք է գրեք, թե որ հարկատեսակով եք աշխատում, որ պարզ լինի, թե ինչ հաշվետվություններ պետք է հանձնեք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *