Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արփի.

Հարգելի մասնագետներ, եթե հասարակական կազմակերպությունը կազմակերպել է դրամաշնորհ՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով, այս մասով ինչ-որ հատուկ հաշվետվություններ պե՞տք է ներկայացնի հարկային տեսչություն, և ի՞նչ տեսակի պարտավորություններ են առաջանում։

Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Հենց հարկային հատուկ հաշվետվություններ պետք չեն: Լրացուցիչ պարտականություններ չեն առաջանում հարկային առումով, միայն աշխատողների համար վճարվող եկամտային հարկը, սոց.-ը և դրոշմանիշային վճարը և 189 ձևն էլ ամսական հաշվետվություն, եթե իհարկե այնպիսի ծախսեր չեք արել, որի համար պետք է եկամտային հարկ վճարել: Օրինակ՝ վարձակալություն, եթե ֆիզ. անձից է, 10 տոկոս, առանց թղթերի ծախս՝ 20 տոկոս, և այլն: Մնացած հաշվետվությունների մասին պետք է Ձեր դոնորը ներկայացրած լինի: Ամեն մի դրամաշնորհ իր առանձնահատկությունն ունի թե՛ ՀՀ օրենքներով, թե՛ դոնորի մոտ:

Արա

Հասարակական գործունեությունը ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում, շահույթ չի ստանում, հետևաբար տվյալ դեպքում ոչ մի հաշվետվություն էլ չկա: Այն դեպքում, երբ այն պարունակի ձեռնարկատիրական գործունեության տարրեր, այդ դեպքում էլ կառաջանա հարկային տեսչություն հաշվետվություն տալու պարտավորություն:

Հայկանուշ

Բացառությամբ աշխատողի համար նախատեսված եկամտային հարկի հաշվետվությունից, գույքը վարձակալության տալու հաշվետվությունից, դրանցից բխող շահութահարկի տարեկան հաշվետվությունից, այլ հաշվետվություն չեք տալիս: