Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Աննա.

Մեր կազմակերպության առաքման վայրից որոշ քանակությամբ ապրանքներ տեղափոխել ենք ուրիշի տարածք և հանձնել պահպանության: Նշված տեղափոխումը օրենքով սահմանված ձևով գրանցված է առաքումների գրքում, կա ուղեկցող փաստաթուղթ, հ/ֆակտուրա, համապատասխան գրառումներով և ի պահի պայմանագիր: Հակառակ գործողությունը, այսինքն, պահպանության վայրից դեպի մեր կազմակերպության տարածք, ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

  1. Հակառակ գործողությունը ևս պետք է գրանցվի, ձեր գործընկերոջ կողմից պետք է դուրս գրվի ելքի ապրանքագիր, բեռնագիր կամ հանձնման ընդունման ակտ` եթե ի պահ պայմանագրի ժամկետը չի լրացել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *