Գուրգեն.
Ի՞նչ տարբերություն կա ԱՁ-ի և ՍՊԸ-ի միջև:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
![]() |
![]() |
Home » Ի՞նչ տարբերություն կա ԱՁ-ի և ՍՊԸ-ի միջև
Գուրգեն.
Ի՞նչ տարբերություն կա ԱՁ-ի և ՍՊԸ-ի միջև:
Գաղտնաբառը ուղարկվելու է Ձեր էլ. փոստին
Իդրամ դրամապանակ ID 796528160
© 2020 Accountant.am
Կայքում հայտարարություն տեղադրելն անվճար է։ Ցանկության դեպքում կարող եք նվիրաբերել սիմվոլիկ գումար կայքի զարգացման համար – Իդրամ դրամապանակ ID 796528160։ Շնորհակալություն Accountant.am կայքից օգտվելու համար։
Ա/Ձ-ն ֆիզիկական անձ է, իսկ ՍՊԸ-ն` իրավաբանական: Ըստ ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 50-րդ հոդվածի.
1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Իսկ ըստ “Անհատ ձեռնարկատիրոջ մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Ա/Ձ-ն առանձնացված գույք չունի և իր պարտավորությունների համար պատասխանատու է անձնական գույքվ:
Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գործարարությամբ իր ռիսկով և ինքն է կրում իր վնասները: Նրա գործունեությունը պետք է պարտադիր ենթարկվի պետական գրամցման: Անհատ ձեռնարկատեր կարող է համարվել նաև մեկ անձի կողմից հիմնադրված ՍՊԸ-ն: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում այն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանվում է կանոնադրությամբ սահմանված մասերի, և հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար, այլ միայն իր ներդրված ավանդի չափով կրում է ընկերության վնասների ռիսկը: