Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող կազմակերպությունը

  1. Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունները / ԱՁ-ները տարեկան հաշվետվություն չեն հանձնում:

    0
  2. Շրջանառության հարկով աշխատող Կազմակերպությունները տարեկան հաշվետվություն ՀՏ չեն ներկայացնում
    ԱՁ-ները ներկայացնում են Եկամուտների մասին տարեկան հաշվարկ, որն, ի դեպ, պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային տարբերակով:

    Լավագույն մաղթանքներով,
    “Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ,
    ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
    Հեռ. 055-29-24-20
    realhashvapah.am

    0
  3. Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունները / ԱՁ-ները տարեկան հաշվետվություն հանձնում են, հարգելի Լուսինե, հանձնում են տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, էլ. տարբերակով 98 համարի հաշվետվությունը և մինչև 2014 թ. ապրիլի 15-ը:

    0
    1. Հարգելի Սաթիկ, սխալս ուղղեմ` ԱՁ-ները, որոնք չեն համարվել ԱԱՀ վճարող, հանձնում են եկամուտների պարզեցված հաշվարկ, սակայն կազմակերպությունները միանշանակ չեն հանձնում, իսկ Լուսինեի հարցը կազմակերպության վերաբերյալ էր:

      0
    2. Այսինքն, բացի շրջանառության հարկի վճարումից պետք է նաև եկամտային հարկ վճարենք, որը հաշվարկում ենք 98 համարի հաշվետվությունով:

      0
  4. Իսկ կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված տարեկան եկամուտների հաշվարկն է՞լ չի ներկայացվելու:

    0
    1. Հարգելի Լիանա, այդ հաշվետվության Ձևն այլևս չի գործում:

      Լավագույն մաղթանքներով,
      “Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճոր խորհրդատվություն,
      ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
      Հեռ. 055-29-24-20
      realhashvapah.am

      0
  5. Խնդրում եմ պատասխանել. հաշվետվության 98 ձևի` եկամտային հարկի տարեկան հաշվարկի ծախսերի մեջ անձնական նվազեցվումը ներառվու՞մ է, թե՞ ոչ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *