Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Armen.1

4 thoughts on “Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

  1. Էկենգին 3 000 դրամ վճար ստորագրության համար, ԱՁ-ն պետք է լիազորի որպեսզի գրանցվեք էլ. հաշվետվության համակարգում, պետք է դիմում գրեք հարկայինում կամ օնլայն:

    0
  2. Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար պետք է գրանցվեք էկենգի կայքում, վճարեք 3 000 դրամ և ակտիվացնեք ստորագրությունը։ Այնուհետև էլ. հաշվետվության համակարգում գրանցվեք որպես լիազոր։

    0
  3. Վճարել 3 000 դրամ տարեկան սպասարկման գումար: Էլ. ստորագրության համար Ա/Ձ-ն պետք է լիազորի, որպեսզի գրանցվեք հարկային հաշվետվության համակարգում։

    0
  4. Էլեկտրոնային ստորագրությւոնը ակտիվացնելու համար պետք է կատարեք վճարում ԷԿԵՆԳ ՓԲԸ-ին: Այս կայքի միջով պետք կատարեք ակտիվացումը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *