Ինչո՞վ է տարբերվում արձակման նպաստը վերջնահաշվարկից

Ն.

Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է տարբերվում արձակման նպաստը վերջնահաշվարկից:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ինչո՞վ է տարբերվում արձակման նպաստը վերջնահաշվարկից

  1. Արձակման նպաստը տրվում է այն աշխատակիցներին, ովքեր տվյալ կազմակերպությունում ունեն աշխատանքային երկար ստաժ, համապատասխան տարիների դեպքում համապատասխան չափով: Այդ քանակները նշված են աշխատանքային օրենսգրքում, իսկ վերջնահաշվարկը դա ընդամենը չօգտագործված արձակուրդայինի փախհատուցումն է:

  2. Արձակման նպաստը վերջնահաշվարկի մի մասն է, ինչպես չօգտագործած արձակուրդի դիմաց փոխհատուցումը, չվճարված աշխատավարձը և այլն:

  3. Վերջնահաշվարկի տարրերից մեկը կարող է լինել արձակնան նպաստը: Ավելի կոնկրետ հարցին կստանաք ավելի ստույք պատասխան:
    Հարգանքով
    Ա.

  4. Արձակման նպաստ տրվում է այն աշխատողներին, որոնք աշխատանքից ազատվել են գործատուի նախաձեռնությամբ ` հաստիքի կրճատման հետևանքով: Տրվում է մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

    1. Հարգելի Լենա, իսկ կարո՞ղ եք ինձ ասել, թե արձակման նպաստի դեպքում եկամտային հարկ պահվում է, թե ոչ: Նախապես շնորհակալություն:

      1. Արձակման նպաստից եկամտային հարկ չի պահվում, քանի որ համարվում է նվազեցվող եկամուտ:

  5. Աշխատանքից ազատվել եմ 01.09.14, սակայն չեմ ստացել արձակման նպաստ, կարո՞ղ եմ արդյոք հիմա ստանալ, կանխավ շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *