Ինչու՞ պաշտոնի փոփոխությունը չի արվել

Անահիտ.

Աշխատողի պաշտոնը փոխվել 2014թ.-ին, բայց taxservice.am կայքում պաշտոնի փոփոխությունը չի արվել, նկատել եմ հիմա, ինչպե՞ս վարվեմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ինչու՞ պաշտոնի փոփոխությունը չի արվել

  1. Պետք է դիմեք ՊԵԿ, կարգավորվող խնդիր է, քանի որ ըստ օրենքի հ,13-ի
    1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե` 1) տվյալներում առկա են անճշտություններ. 2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որևէ տվյալ:2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել` 1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը). 2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը): 3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում` 1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի հիման վրա. 2) պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա. 3) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա.4) հարցը ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:
    Սույն մասի 1-ին կետով սահմանված` ճշտված անձնավորված հաշվարկ ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *