Ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը

Հասմիկ.

Ինձ կարող եք օգնել հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը, եթե աշխատակիցը արձակուրդում է կամ ունի անաշխատունակության թեթրիկ։ Եվ եթե կարելի է՝ օրենքը ևս նշեք։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը

  1. Առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի չափը ու վճարումը սահմանված են աշխատանքային օրենսդրությամբ, արձակուրդում գտնվելը կամ անաշխատունակության վիճակում գտնվելը դրան չի խանգարում, այն պետք է հաշվեք հիմնական աշխատավարձի նկատմամբ: Կարևոր է թե ինչ աշխատանքի մասին է հնարավոր է լրացուցիչ արձակուրդի մաս էլ է հասնում:

  2. Բարև Ձեզ: Եթե աշխատողը փաստացի չի աշխատել, ապա հավելում վճարելու անհրաժեշտություն չկա, չէ՞ որ նա հավելում է ստանում վնասակար աշխատանք կատարելու համար: Հավելումը կարող եք հաշվարկել, եթե այդ ամսվա ընթացքում աշխատել է թեկուզ մի քանի օր՝ այդ օրերի համար հաշվարկված աշխատավարձի 30 կամ 50 տոկոսի չափով:
    1. Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշում
    2. Աշխատանքային օրենսգրքի հոդված 183. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *