Ինչպե՞ս կազմակերպել հաշվառումը

Անժելա․

Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․

Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ինչպե՞ս կազմակերպել հաշվառումը

  1. Սովորական կարգով ներկայացնելու եք ամսական եկամտային հարկի ու սոց. վճարի հաշվարկ, իհարկե աշխատողների գրանցման հայտերը ներկայացնելուց հետո: Աշխատողների աշխատավարձերի չափը պետք է կազմի ոչ պակաս 92 618 դրամից:

    1. Այո, որոշեք՝ դրույքաչափը ինչքան եք սահմանելու: Անգամ մեկ աշխատողի դեպքում պետք է ներկայացնեք ամսական եկամտային հարկի ու սոց. վճարի հաշվարկ:

      1. Կարող եք նաև ծառայությունների մատուցման պայմանագիր կապել, կամ նույնիսկ ժամավճար սահմանել, որտեղ պարտադիր չի լինի նվազագույն աշխատավարձի շեմը պահել։

        1. Թերեզա ջան, 1 ժամը 600 դրամ եմ ցանկանում անել, քանի՞ ժամ կարող եմ ամսվա մեջ աշխատել, սահմանափակում կա՞։

      2. Տիգրան ջան, լավ, մեկ էլ մի քանի հարց ունեմ․
        1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ:
        2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ:
        3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ:
        4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում:
        5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞:
        Շատ շնորհակալ եմ օգնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *