Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:

1 մեկնաբանություն - “Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

  1. Հարգելի Աննա, եթե հարցը ճիշտ եմ հասկացել, ապա միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի (ֆիզ. արձակուրդ) օրերի թիվը կազմում է 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության):
    Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
    Հաշվարկը կատարվելու է միջին օրական աշխատավարձը բազմապատկած 180-ի:
    Վճարումն իրականացվելու է անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի հետ միասին:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *