Ինչպե՞ս հաշիվ դուրս գրել

Բարև Ձեզ։ Եթե ես ԱԱՀ վճարող չեմ` ինչպե՞ս e-invoicing-ում հաշիվ դուրս գրեմ, որ ճիշտ լինի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

ArmanTom
Author: ArmanTom

7 thoughts on “Ինչպե՞ս հաշիվ դուրս գրել

  1. Քանի որ Դուք ԱԱՀ վճարող չեք, ապա պետք է հաշվարկային փաստաթղթեր բաժնից ընտրեք հաշիվ բաժնից նոր արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ-վավերագիր կամ ծառայությունների, աշխատանքների կատարման հաշիվ-վավերագիր փաստաթուղթը և լրացրեք Ձեր տվյալները։ Լրացնելուց հետո պետք է այն ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ այն անձի կողմից, ով ունի լիազորություն։

    0
  2. Պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր e-invoicing համակարգի հաշվարկային փաստաթղթեր պատուհանով։ «էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եվ գրքեր» e-invoicing համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://e-invoice.taxservice.am/invoice-homepage/help/eInvoicingUserGuide.pdf։

    0
  3. Նույն սկզբունքով, ինչ ԱԱՀ վճարողների դեպքում, միայն պետք է դուրս գրել ոչ թե հարկային հաշիվ, այլև հաշվարկային փաստաթուղթ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *