Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

Tatev.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

  1. 1. Անհրաժեշտ է ձեռք բերել նույնականացման քարտ PIN և PUK ծածկագրերով (փակ ծրարով)` դիմելով ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք: Մեկ (1) նույնականացման քարտի արժեքն է 3000 ՀՀ դրամ: Նկն. քարտն իր մեջ ներառում է էլ. ստորագրության հավաստագիր:
    2. Դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ սպասարկման կենտրոն (տարածքային, Խորենացի, Արաբկիր), գրանցվել էլ. հաշվետվությունների համակարգում և ձեռք բերել Օգտվողի անուն և Գաղտնաբառ:
    3. Նույնականացման քարտ ստանալուց և ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում գրանցվելուց հետո, 2012 դեկտեմբեր ամսից գրանցվել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի առցանց համակարգ` էլ. ստորագրությունն ակտիվացնելու նպատակով: Էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկման վճարը կազմում է 3000 դրամ:
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը դիմողների ծախ­սերի մի մասը համաֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, ուս­տի մինչև այդ ժամկետը, էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կտրվի ան­վճար, որի արդյունքում կբացառվի նաև գործատուների գրանցման անհրաժեշտությունը ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի առցանց համակարգ: Գործատուները կվճարեն միայն նույնականացման քարտի արժեքը` 3000 ՀՀ դրամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *